ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.06.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (03.06-07.06.2013թթ)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 03.06-07.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 122.25հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 11.25 հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Անտառների վերահսկողության աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 111.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Ապօրինի խեցգետնի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձ ենթարկվել է 50.0հազ.դր.գումարով վարչական տուգանքի: Առգրավված 5կգ խեցգետինը Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՙՍևան ազգային պարկ՚ ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առգրավվել է տիրազուրկ 8 հատ ձկնորսական ցանց, 58 հատ /17.5կգ/ ՙսիգ՚ տեսակի ձուկ: Ձուկը սահմանված կարգով հանձնվել է ՙԳավառի մանկատուն՚ ՊՈԱԿ: Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված 2 դեպքի համար իրավախախտների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում առգրավված 42 հատ ՙսիգ՚ տեսակի ձուկը հանձնվել է թիվ 141 գիշերօթիկ հանրակրթական մանկապարտեզ: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 972.5հազ.դր. գումար: