10.06.2013
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանին շնորհվել է գերատեսչական ոսկե մեդալ
Հիմք ընդունելով գերատեսչական ոսկե մեդալի շնորհման հանձնաժողովի եզրակացությունը՝ Բանպահպանի օրվա կապակցությամբ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2013 թ. հունիսի 5-ի թիվ 104-Ա հրամանով Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանին շնորհվել է ՀՀ բնապահպանության նախարարության ՙԲնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար՚ գերատեսչական ոսկե մեդալ: