ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2017
«Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) սեմինարին

Փարիզում տեղի է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպայի և հյուսիս ատլանտյան տարածաշրջանային գրասենյակի կողմից անցկացվող աերոնավիգացիոն պլանավորման օդերևութաբանական խմբի  (METG/27)  27-րդ  սեմինարը՝  «Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերը քաղաքացիական  ավիացիայի օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից» խորագրի ներքո,  որին մասնակցել է  Եվրոպայի և ԱՊՀ 46 երկրից 65 պատվիրակություն: Միջոցառմանը մասնակցել է նաև  ՀՀ բնապահպանության նախարարության  «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Ա.Մովսիսյանը և փոխտնօրեն Թ.Հայրապետյանը:  Սեմինարը կազմակերպվել էր Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO)  Եվրոպայի և հյուսիս ատլանտյան տարածաշրջանային գրասենյակի կողմից: Սեմինարին ներկայացվել են եվրոպական երկրներում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկմանն առնչվող գլոբալ խնդիրներ, քննարկվել են  եվրոպական երկրներում <<Միասնական երկինք>> հայեցակարգի ներդրման աշխատանքներում օդերևութաբանական մարմինների աջակցությունը՝ կապված աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման զարգացման հետ: Մատուցվող ծառայությունների որակը, հուսալիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է  օդերևութաբանական մարմինների կողմից OPMET միջազգային բանկեր ուղարկվող տեղեկատվությունը թվային տեսքով տրամադրել: Սեմինարի ամփոփման փուլում քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունը օդերևութաբանական սպասարկման  տեսանկյունից առավել անվտանգ  դարձնելու համար, մի շարք երկրների` այդ թվում նաև Հայաստանի պատվիրակության  կողմից  ներկայացվել են մի շարք  առաջարկություններ: «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ  կողմից  քաղաքացիական ավիացիայի համար  մշակվող և տրամադրվող օդերևութաբանական  տեղեկությունների ճշգրտությունը կազմում է 92.5%, այս ցուցանիշը  բարձր  է տարածաշրջանի մի շարք երկրներից: Քաղաքացիական ավիացիայի  օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցերին վերաբերող հաջորդ սեմինարը որոշվել է անցկացնել 2018թվականի սեպտեմբեր ամսին: