ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.05.2013
Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարությունում տեղ է ունեցել Օրհուսի կոնվենցիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ օրենքի նախագիծը: Նախարար Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով աշխատանքային խմբին կատարված աշխատանքի համար՝ նշել է, - ՙայս ժամանակաընթացքում աշխատանքային խմբի անդամները աշխատել են, հավաքել են այն բոլոր առաջարկությունները, որոնք տրվել են այս օրենքի քննարկման շրջանակներում: Այսօրվա քննարկումը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մեկ անգամ ևս քննարկենք և ամբողջացնենք օրենքի նախագիծը՚: Նախարարի խոսքով, 1995թ. օրենքի ընդունումից հետո շատ փոփոխություններ են տեղի ունեցել, և անհրաժեշտություն է առաջացել նոր օրենքի մշակման համար: Օրենքի նախագիծը ներկայացվել է երկու համազեկուղների կողմից ՙԲնապահպանական փորձաքննություն՚ ՊՈԱԿ-ի աշխատակից Ազգանուշ Դռնոյանի և հասարակական կազմակերպությունների անունից Արթուր Գրիգորյանը, ով հատկապես առանձնացրել է այս օրենքի նախագծի այն եզակի օրենքներից է, որ հասարակական սեկտորի ներկայացուցիչները լայնորեն ներգրավված են եղել օրենքի մշակման ընթացքում: Նախարարը հայտնել է նաև, որ 2013թ մայիսի 31-ին տեղի կունենա հանրային քննարկումներ կապված ՙՇրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին՚ օրենքի նախագծի հետ: