ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.04.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (22.04-27.04.2013թթ)

Բնապահպանական պետական տեսչության կողմից 22.04-27.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.39մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է  3.47մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 3 ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել  751.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնիվարույթին հանձնված ապօրինի ծառահատման  6 դեպքի համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 440.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է  2.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման   համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է  64.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված  խոշոր եղջերավոր անասունների  ապօրինի արածեցման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  2.2հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Երևանի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի   3 որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի  կողմից  2 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Շիրակի տարածքային բաժնի  կողմից 1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի   1 որոշում: Կոտայքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Հողերի  պահպանության ոլորտ Շիրակիտարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է  40.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքիտարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Ապօրինի որս Գեղարքունիքի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0հազ,դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում իսկ առգրավված 21.1 կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել Սևանա լիճ:  Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 5 հատ <կողակ> տեսակի ձուկ և 1 ցանց: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Անտառների վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  897.0հազ.դր. գումար: