ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.04.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (08.04-13.04.2013թթ)

 Բնապահպանական պետական տեսչությանկողմից 08.04-13.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  980.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է  260.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես`  Բուսական աշխարհիպահպանության ոլորտ  Լոռու տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 գործով  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է  187.5հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման  2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է  64.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնիաշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում  առգրավվել է 48 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձուկ,որը հանձնվել է թիվ 14 գիշերօթիկ դպրոցին: Լոռու տարածքային բաժնիաշխատակիցների կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի  պահպանության ոլորտ        Գեղարքունիքիտարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:       Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:  Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ      Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Շիրակի տարածքային բաժնիաշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման 1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Սյունիքի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Արարատի տարածքային բաժնի  կողմից  9 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 570.0.0հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 9 որոշում: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.12մլն.դր. գումար: