ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2017
ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն ստեղծագործել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

«Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի ներքո ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնել հատուկ պահպանվող տարածքի հարուստ բնաշխարհի աշնանային գույները: Երիտասարադ նկարիչներն իրենց գործերը ներկայացնելու են տարբեր ցուցահանդեսներում` նպաստելով էկոդաստիարակությանը և հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև ստորագրված փոխըմբռնման և համագործակցության հուշագրով նախատեսված գործողությունների շրջանակում: