ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.03.2013
Ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր ՀՀ Բնապահպանության նախարարության,«Տապան» Էկո-ակումբ» ՀԿ-ի ու «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպությունների միջև

Հայաստանի բնապահապանության նախարարը մարտի 18-ին ընդունել է Բնության պահպանության նորվեգական ընկերություն»  կազմակերպության կողմից Սեսիլ Օրեստիսին և «Տապան» Էկո-ակումբի նախագահ Հրանտ Սարգսյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արամ Հարությունյանը ընդգծել է, որ այս համագործակցությունը անհրաժեշտ է խորացնել և ձեռնամուխ լինել նոր ծրագրերի իրականացմանը: Կարևորելով համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարը «Բնության պահպանության նորվեգական ընկերություն»  կազմակերպության ՙSpare՚ ծրագրի ղեկավար Սեսիլ Օրեստիսին հայտնել է, որ բնապահապանության ոլորտում հասարակական կազմակերպությունները բավականին ակտիվ են և «Տապան» Էկո-ակումբը այն կազմակերպություններից է, որի հետ նախարարության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Հանդիպման ավարտին ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր ՀՀ  Բնապահպանության  նախարարության,«Տապան» Էկո-ակումբ» հասարակական կազմակերպության  ու  «Բնության պահպանության նորվեգական ընկերություն»  կազմակերպությունների   միջև: Հուշագիրը կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն»  կազմակերպության կողմից Սեսիլ Օրեստիսը, իսկ«Տապան» Էկո-ակումբի անունից նախագահ Հրանտ Սարգսյանը: Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության և գործնական ունակությունների զարգացման էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման և շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը:                                                                          **** Բնությանպահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպությունը (“Friends of the Earth Norway” - Norges Naturvernforbund), հիմնադրվել է 1914 թ.-ից և համարվում է շրջակա միջավայրի և բնությանպահպանության նորվեգական  ամենավաղ հիմնադրված կազմակերպությունը (կայք. www.naturvernforbundet.no): Այն դեմոկրատորեն ձևավորված անդամակցություն է, կազմված մոտ 20,000 անդամներից և 100 տեղային խմբերից, որոնք սփռված  են պետության ողջ տարածքով և համագործակցում են շրջակա միջավայրի գլոբալ և տեղային խնդիրների լուծման նպատակով: Կազմակերպությունը վերահսկվում է գործադիր իշխանության և կենտրոնական հանձնաժողովի կողմից՝ ընտրված ղեկավար մարմնի՝ Լարս Հալթբրեկկենի ղեկավարությամբ: Գլխավոր քարտուղար Թոմաս Օդեգարդը կանոնակարգում է ամենօրյա աշխատանքները:                                                                                   **** «Տապան» Էկո-ակումբհասարակական, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող կազմակերպությունըհիմնադրվել է 1996 թվականին ևձգտում է նպաստել Հայաստանի կանաչ տարածքների պահպանմանը, դրանց վերականգնմանն ու ավելացմանը, կենսաբազմազանության պահպանմանն ու անապատացման երևույթների նվազեցմանը՝ հասարակության, հասարակական կազմակերպությունների և իշխանությունների հետ համագործակցության, քարոզչության, կրթական ծրագրերի ու տարբեր միջոցառումների իրականացման միջոցով: