ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (04.03-15.03.2013թթ)

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.03-15.03.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11որոշում և հաշվարկվել շուրջ 1.15մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ             Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով 2 ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում  և  հաշվարկվել է 475.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:      Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով  2 ֆիզիկական անձանց նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում  և  հաշվարկվել է 429.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:     Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 165.0 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:       Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործով  հաշվարկվել է 50.0հազ,դր գումարի  բնությանը պատճառված վնաս: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար     Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:     Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:       Փայտանյութի ապօրինի տեղափոխում      Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և  հաշվարկվել է 30.0 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս: Հողերի պահպանության ոլորտ     Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:   Ապօրինի որս               Գեղարքունիքի տարածքային բաժնի և մարզի ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված  4.0կգ կենդանի խեցգետինը և 5 հատ ՙկարաս՚ տեսակի ձկները սահմանված կարգով  կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:     Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:     Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 1 հատ տիրազուրկ ցանց և հոսանքի կարգավորիչ:  Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.02 մլն.դր. գումար: