ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.03.2013
Տեղի է ունեցել ՙԿլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում մարտի 13-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նիստի ընթացքում  ներկայացվել են ՄԱԿ-ի ՙԿլիմայի փոփոխության մասին՚ կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության ներքո Հայաստանի Հանրապետության՝ որպես կոնվենցիայի կողմ երկրի պարտավորությունները, դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև ապագա ծրագրերն ու միջազգային գործընթացներում հնարավոր մասնակցությունը: Խորհրդի ստեղծման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ 2013թ. կլիմայի փոփոխության կոնվենցիայի նպատակի իրականացման ասպարեզում նոր և պատասխանատու փուլ է բացվել, կապված Կիոտոյի արձանագրության  կատարման  2013-2020թթ. նոր՝ երկրորդ  ժամանակահատվածի մեկնարկմամբ և ավելի ընդգրկուն, քան Կիոտոյի արձանագրությունը,  նոր արձանագրության ընդունման շուրջ գործընթացների ու  բանակցությունների մեկնարկմամբ, ըստ որի բոլոր, և՛ զարգացած, և՛ զարգացող  պետությունները, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման քանակական պարտավորություններ: Կիոտոյի արձանագրության կատարման առաջին` 2008-2012թթ. ժամանակաշրջանում Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) շրջանակներում  ՄԶՄ միջազգային գործադիր մարմնի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության  6 նախագիծ, որոնցից նշանակալին են Նուբարաշենի աղբավայրից կենսագազի օգտահանման և Լուսակերտի կենսագազի գործարանի ՄԶՄ նախագծերը: ՄԶՄ ազգային լիազորված մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատվել է ևս 8 ՄԶՄ նախագիծ: Դրանց կարելի է ծանոթանալ www.nature-ic.am կայքում: Հաշվիառնելովկլիմայիփոփոխությանկոնվեցիայի բազմաճյուղայինբնույթը, որը գործնականում ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, բնապահպանական, տնտեսական  ու սոցիալական ոլորտները, անհրաժեշտ է սերտմիջգերատեսչական համագործակցությանկազմակերպում, որի համար և ստեղծվել է ՄԱԿ-ի«Կլիմայիփոփոխությանմասին»շրջանակայինկոնվենցիայիպահանջներիուդրույթներիկատարմանմիջգերատեսչականհամակարգմանխորհուրդը:  Խորհրդիգործունեությանմասնագիտականևփորձագիտականաշխատանք­ներնապահովելունպատակով հանձնարարվել էստեղծելմիջգերատեսչական աշխատանքային խումբ: Կարևոր է ստեղծել  արդյունավետհամագործակցության շրջանակներ որոշում ընդունողների, գիտական համայնքի,  քաղաքացիականհասա­րակության,համայն­քայինև միջհամայնքայինկառույցների,միջազգայինևտարածաշրջա­նայինկազմակերպություններիմիջև կլիմայի փոփոխության մարտահրավերների համակարգված և հավասարակշռված գործողությունների կազմակերպման համար: Առաջին նիստում  քննարկվեն են ու  ընդհանուր գծերով նախանշվեն են ապագա անելիքները, աշխատանքային խմբի գործունեության կազմակերպման սկզբունքներն ու  շրջանակները: Ամփոփելով նիստը՝ նախարար Հարությունյանը հայտնել է, որ կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կունենան ենթախմբեր: Միջգերատեսչական խորհուրդը տասնօրյա ժամկետում կներկայացնի մասնագետներ, ովքեր պետք է աշխատեն այդ ենթախմբերում: Խորհրդի աշխատակարգի համաձայն խորհրդի նիստ հրավիրվում է վեց ամիսը մեկ անգամ: