ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.03.2013
ՙԽոսրովի անտառ՚ արգելոցի ՙԽոր Վիրապ՚ արգելավայրում որսագողության դեպքեր են հայտնաբերվել

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ղեկավարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում խստացված ռեժիմով ստուգումներ է իրականացրել արգելոցի ՙԽոր Վիրապ՚ արգելավայրում, որտեղ տարվա այս ժամանակահատվածում չթույլատրված որսի և ձկնորսության դեպքերը առավել շատանում են` կապված թռչունների չուի հետ: Միջոցառմանը մասնակցել են արգելավայրի և ՙԽոսրովի անտառ՚ արգելոցի ՙհատուկ ջոկատ՚-ի տեսուչները:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում արգելավայրի 50 հա տարածքից առգրավվել է 5 ձկնորսական ցանց, 17 կարթ, 7 ձկնորսական էկրան, որոնց վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Առգրավված ձկնորսական միջոցները արձանագրությունների հետ ուղարկվել են  ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժին: Որսը արգելավայրում կանխելու նպատակով արգելավայրի տարածքում տեղադրված են մուտքը արգելող ցուցատախտակներ: