13.03.2013
<<Թռչնասերների կենտրոն>> ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանի գրության պատասխանը
ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ կարգը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի կազմը սահմանված է ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշմամբ և ՀՀ բնապահպանության նախարարի 2005թ. սեպտեմբերի 29-ի թիվ 291-Ն հրամանով: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովելու մրցույթին հետևելու հանրության ցանկությունը: