ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.02.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (11.02-22.02.2013թթ)

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմուի բնապահպանական պետական տեսչությանկողմից 11.02-22.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  400.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել շուրջ 5.13 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Մասնավորապես`       Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 7 գործով  հաշվարկվել է 3.49մլն,դր ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս, իսկ բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի ծառահատման 4 գործի համար  հաշվարկվել է 963.5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:      Գեղարքունիքի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 172.5 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:      Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում  և  հաշվարկվել է 139.5 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:      Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար      Կոտայքի     տարածքային բաժնի   կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:       Փայտանյութի ապօրինի տեղափոխում       Երևանի  տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 96.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Անտառների վերահսկողության բաժնի կողմից աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 199.3հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       Տավուշի  տարածքային բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 63.84հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Ապօրինի որս      Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում որսի կանոնների արձանագրված խախտումների արդյունքում առգրավված  3  հատ որսորդական հրացանը սահմանված կարգով հանձնվել է  Արմավիրի մարզային ոստիկանություն, իսկ  Երևանի ՏԲ հետ Երևան քաղաքի շուկաներում  իրականացված  համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված 64 հատ <սիգ> տեսակի ձկները սահմանված կարգով հանձնվել  են 14 գիշերօթիկ դպրոց:      Շիրակի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի իրականացման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 1 դնովի ցանց:     Տավուշի տարածքային բաժնի   վարույթին հանձնված ձկան ապօրինի որսի գործով առգրավվել է  1 ինքնաշեն ցանց, 1 հատ էլեկտրական մարտկոց, 1 հատ էլեկտրական փոխարկիչ, իսկ 91 հատ գետի <կողակ> տեսակի ձկներ  սահմանված կարգով հանձնվել են  Իջևան քաղաքի <ՍՈՍ> մանկական ավանին:    Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  4.45մլն.դր. գումար: