ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.02.2013
Արամ Հարությունյանը ընդունել է Յորգեն Քայնհորսթի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 4-ին ընդունել է  բնության, շրջակա միջավայրի պահպանության և միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների և նոր անկախացած պետութությունների միջև համագործակցության տնօրեն Յորգեն Քայնհորսթի գլխավորած պատվիրակությանը: Արամ Հարությույանը ողջունել է հյուրին և շնորհավորել Թվինիգ ծրագրի հաջող մեկնարկի կապակցությամբ:  Նախարար Հարությունյանը Քայնհորսթին ներկայացրել է Հայաստանի բնապահապանության նախարարության վերահսկողության տակ գտնվող գործառույթները և ոլորտում գրանցված արդյունքները: Կողմերը պայմանավորվել են խորացնել հետագա համագործակցությունը: