ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.02.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (08.01-01.02.2013թթ)

Բնապահպանական պետական տեսչությանկողմից 08.01-01.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչությանվարույթին հանձնված գործերի քննության արդյունքում և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների կայացվել է  910.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել շուրջ 1.26մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ         Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով    հաշվարկվել է 757.5 հազ,դր ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:      Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  գործով  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով:       Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 402.0 հազ. դր ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:    Հողերի պահպանության ոլորտ       Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար      Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:      Արմավիրի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:                                                                         Արարատի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում    Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից  հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ապօրինի որս    Վայոց ձորի տարածքային բաժին աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 150.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է  4.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:     Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:     Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  2.3մլն.դր. գումար: