Անդրադառնալով լեռնանտառային էկոհամակարգերոմ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ազդեցությունների ուժգնացմանը, մասնավորապես, Հայաստանի չորայնացող կլիմայի պայմաններում անտառային հրդեհների հաճախականության բարձրացմանը, ՄԱԶԾ և ԳԷՖ աջակցությամբ իրականացվող “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ծրագիրը 2009թ. ի վեր իրականացրել է մի շարք գործողություններ` ուղղված համապատասխան շահագրգիռ կառույցների՝ կլիմայի փոփոխության պայմաններում անտառների դիմակայության բարձրացման և, մասնավորապես, անտառային հրդեհների ռիսկերին արձագանքելու կարողությունների զարգացմանը: Կլիմայի փոփոխության պայմանների ներքո կարողությունների զարգացման միջոցով ծրագիրը նպատակ է ունեցել նաև աջակցել էկոհամակարգային ծառայությունների կայունության պահպանմանը, որը չափազանց կարևոր է, հատկապես, գյուղական բնակչության համար: Անտառային հրդեհների կառավարման բարելավման նպատակով ընտրված մոտեցումների հաջողությունների գործոնների, ինչպես նաև խոչնդոտների վերլուծությունը ներկայացված է վերջերս լույս տեսած “Հայաստանի խոցելի լեռնային անտառների հարմարվողական կարողությունների բարձրացմանն ուղղված անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման կարողությունների զարգացում – քաղված դասեր” էլեկտրոնային հրապարակման մեջ: Ներկայացնելով անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեների կառավարման ցուցադրական օրինակներ, հրապարակումը նպատակ ունի նպաստել այն հարմարվողականության բարձրացման տարբերակների տարածմանը, որոնք Հայաստանում գնահատվել են որպես հաջողված և նպաստող կլիմայի փոփոխության ռիսկերին անտառների ու պահպանվող տարածքների պատրաստվածությանը, ինչպես նաև անտառակառավարման պլանավորման մեջ և պրակտիկայում ներգրավմանը: