ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.10.2017
ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

«Մաքուր Հայաստան» համապետական միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 21-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների աշխատակիցները: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի աշխատակիցները մաքրել են «Արաբկիր զբոսայգու» տարածքը: <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի, <<Սևան>>, <<Դիլիջան>>, <<Արփի լիճ>> ազգային պարկերի, <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիրի և <<Արգելոցապարկային համալիր>> ՊՈԱԿ-ի աշխատակիցները մաքրման աշխատանքներ են տարել բնության հատուկ պահպանվող տարածքների առավել աղտոտված հատվածներում, հարակից համայնքների հետ սահմանագծերում, վարչական շենքերին կից տարածքներում: