26.12.2012
Ձկների սատկելու պատճառը Հրազդան գետում թունավորումն է
Դեկտեմբերի 26-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գետափ»ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել: Տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա»և «Գետափ»ռեստորանների շրջակայքից ջրի նմուշառումներ են կատարել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով: Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Առավել մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ: