Բնապահպանության նախարարությունում այսօր նախարար Արամ Հարությունյանը ամփոփել է անցնող 2012 թ., խոսել իրականացված գործերի մասին: Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանական տարին բավականին հագեցած է եղել: ՀՀ պետական բյուջեից ոլորտին տրված գումարը եղել է 900 մլն դրամի շրջանակներում և իրականացվել է 20 ծրագիր: «Մեր ունեցած ցուցանիշներով կարող ենք ասել, որ մեր կողմից նախատեսված ծրագրերը իրականացված են»,-նշել է Արամ Հարությունյանը: Նախարարն ըստ ոլորտների ամփոփել է տարին, ներկայացրել ձեռքբերումները: Խոսելով Սևանա լճի հիմնախնդիրների մասին՝ նախարարը հայտնել է, որ վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել: Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք: Արամ Հարությունյանի խոսքով «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում ավարտվել են այցելուների կենտրոնի և վարչական շենք-շինությունների շինարարական աշխատանքները և 2012թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքի և ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի համայնքում գտնվող այցելուների կենտրոնի, այդ թվում` «Բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունը: Ընթացքի մեջ են համայնքային զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ խմելու ջրի ցանցի վերականգնման, մեղվաբուծական ասոցիացիայի ստեղծման և էկոգյուղի կայացման աշխատանքները: Ըստ նախարարի բնապահպանության նախարարությունում 2012 թ. առանձնացել է նրանով, որ 2012թ. ընթացքում նախարարություն է ներկայացվել 115 Սահմանված թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծեր, որոնցից 114-ը էլեկտրոնային տարբերակով. 114-ին տրվել է արտանետման թույլտվություն, իսկ 1-ը մերժվել է: Արամ Հարությունյանը որպես կարևոր ձեռքբերում առանձնացրել է թափոնների անձնագրավորման հարցը: ՏԵՂԵԿԱՆՔ ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի տարեվերջյան ասուլիսի ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 2088.5մլն. դրամ: 2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված աշխատանքների հիմնական նպատակն է եղել ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների կատարման ապահովումը: 2012 թվականին մշակվել են 3 օրենքների նախագծեր: Հաշվետու ժամանակաշրջանում մշակվել են նաև ՀՀ կառավարության 34 որոշումների նախագծեր, որոնցից ընդունվել է 21-ը, իսկ 13-ը համապատասխան ընթացքի մեջ են: Ինչպես նաև մշակվել և ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել են 6 իրավական ակտեր: Սևանա լճի հիմնախնդիրներ Վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել: Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք: Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում` 366.667 հազ. հատ մանրաձկան բացթողում Սևանա լիճ միջոցառման իրականացման շրջանակներում 2012թ. Սևանա լիճ է բաց թողնվել 200 000 հատ (3 և ավելի գրամ) ամառային իշխանի և 166 667 հատ (5 և ավելի գրամ) Գեղարքունու մանրաձուկ: ՀՀ պետբյուջեից Ծրագրի իրականացման համար ծախսվել է 59.9 մլն. դրամ: «Սևան» ԱՊ-ում 2012թ.-ին հավաքագրվել է մոտ 190 մլն. դրամ վարձավճար՝ ինչը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 75.0 մլն. դրամով: «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում «Արփի լիճ» ազգային պարկի կարողությունների զարգացում ծրագրի շրջանակներում ավարտվել են այցելուների կենտրոնի և վարչական շենք-շինությունների շինարարական աշխատանքները և 2012թ.-ի հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել <<Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքի և ՀՀ Շիրակի մարզի Ղազանչի համայնքում գտնվող այցելուների կենտրոնի, այդ թվում` «Բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղի հանդիսավոր բացման արարողությունը: Ընթացքի մեջ են համայնքային զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ խմելու ջրի ցանցի վերականգնման, մեղվաբուծական ասոցիացիայի ստեղծման և էկոգյուղի կայացման աշխատանքները: Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման ապահովում - ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում բացված թվով 34 հանձնարարագրերից` 30 տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է վարչական տույժի ընդհանուր 2,2 մլն. դրամի չափով, այդ թվում 3 տնտեսվարողի ներկայացվել է ՀՀ բնապահպանական օրենսդրության խախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ 13,3 մլն. դրամի չափով: - Իրականացվել է ստորերկրյա ջրերի մոնիթորինգ և նկատվում են ստորերկրյա ջրերի պաշարների սպառում ու որակի փոփոխություն: - ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրին, որի շրջանակներում սկսվել է Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման աշխատանքների իրականացման նախապատրաստական մասը: Բնապահպանական միջոցառումներ Կենսառեսուրսների պահպանության և կառավարման բնագավառ 1) Տրամադրվել են` Ա. ՍԻԹԵՍ-ով կարգավորման ենթակա վայրի կենդանիների արտահանման և վերարտահանման թվով 1188 թույլտվություններ (հավաստագրեր), այդ թվում. - Ձկների համար` թվով 1159 թույլտվություն` տրված ընդհանուր թվով 1306.6 տ ապրանքային թառափազգիների համար. Բ. Բույսերի արտահանման և ներմուծման 5 թույլտվություններ. Գ. ՀՀ-ում գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման 47 պայմանագիր. այդ թվում` 1809.8 տ խեցգետնի համար: Դ. ՀՀ տարածքում վայրի կենդանիների տեսակների սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) օգտագործման 60 պայմանագիր: Ե. ՀՀ տարածքից վայրի կենդանիներ և կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու և ՀՀ տարածք ներմուծելու 1 թույլտվություն` թվով 14 կենդանիների տեսակների համար: 2) Հատուկ պահպանվող տարածքներ` • ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով հաստատվել է «Թռչկան» ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը, • «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են 6 հա անտառի տնկման աշխատանքներ, • «Արևիկ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածքում իրականացվել են 20 հա անտառվերականգնման աշխատանքներ, • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զգալիորեն ավելացել է խոշոր կաթնասունների պոպուլացիան, 3) «Զիկատար» բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ճշտվել և քարտեզագրվել են թվով 24 բնության հուշարձանների պահպանական գոտիները, պատրաստվել են հուշարձանների անձնագրերի նախնական տարբերակները: 4) Գազաֆիկացվել է «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի շենքը: 2012 թվականի ընթացքում` - ուսումնասիրվել են 350 ջրօգտագործման թույլտվության հայտեր, տրվել են 192 ջրօգտագործման թույլտվություններ (ՋԹ), որից` 41 ֆիզիկական և 151 իրավաբանական անձանց, համապատասխանաբար 41.0000 դրամ և 1.510.000 դրամ պետական տուրքի գանձմամբ: Մթնոլորտային օդի պահպանության բնագավառ 2012թ. ընթացքում նախարարություն է ներկայացվել 115 Սահմանված թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նախագիծ, որից 114-ը էլեկտրոնային տարբերակով. 114-ին տրվել է արտանետման թույլտվություն, իսկ 1-ը մերժվել է: Ընդերքի և հողերի պահպանության բնագավառ Ապահովվել է թվով 81 հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցումը, որոնցից 8-ի վերաբերյալ տրվել է բացասական եզրակացություն` հիմք ընդունելով ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության պահանջները: Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման բնագավառ Թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրի ստեղծման շրջանակներում ուսումնասիրվել են թափոնների գոյացման 20 օբյեկտ և 15 հեռացման վայր: Սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների բազան համալրվել է 20 նորագույն տեխնոլոգիաների նկարագրությամբ: - 65 իրավաբանական անձանց ներկայացրած 263 վտանգավոր թափոնների անձնագրերի համաձայնեցման գործընթացը, - թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների 2 նախագծերի հաստատումը, - վտանգավոր և այլ թափոնների անդրսահմանային փոխադրման 35 թույլտվություների տրամադրումը, - թափոններ գոյացնող, օգտահանող և տեղադրող օբյեկտների ռեեստրային գրանցման գրանցամատյանում 11 ձեռնարկությունների գրանցումը: 70 իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծանուցվել է իրենց գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների անձնագրավորման անհրաժեշտության մասին: Շրջակա միջավայրի վրա ներգործության պետական մոնիթորինգի բնագավառ Հայաստանում գործում են 9 ավտոմատ կայաններ, որոնցում տեղադրված են 27 ավտոմատ անալիզատորներ: 2012թ. դեկտեմբեր ամսից Ալավերդի քաղաքի Մադան արվարձանում գործարկվում է օդի նմուշառման ևս 1 ստացիոնար դիտակետ: 2012 թվականին ընդլայնվել է օդի որակի պասիվ նմուշառման դիտացանցը Ալավերդի քաղաքի շրջակայքում: Մակերևութային ջրերի մոնիտորիգային աշխատանքների բնագավառ - հանրապետության 39 գետերի, Ախուրյանի, Արփի լճի, Ապարանի, Ազատի, Կեչուտի ջրամբարների, Երևանյան լճի և Սևանա լճի 130 դիտակետերում: Պետական պատվերով վերցվել է ջրի 1721 փորձանմուշ, որոշվել է որակի 50000-ից ավել ցուցանիշ` նախատեսված 40000-ի փոխարեն. - շարունակվել է Արաքս գետի ջրերի որակի հայ-իրանական համատեղ մոնիթորինգի իրականացումը Արաքս գետի հայկական և իրանական ափերում` յուրաքանչյուր կողմում 5-ական դիտակետից. - ԵՄ Քուռ III ծրագրի շրջանակներում և պետպատվերի շրջանակներում` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հետ համատեղ, իրականացվել է Արփա, Դեբեդ և Հրազդան գետերի ավազանների ջրակենսաբանական և ջրամորֆոլոգիական որակի մոնիթորինգ. - սկսվել են ջրերի որակի կենսաբանական 2 բնութագրիչների` ֆիտոպլանկտոնի և մակրոանողնաշարավորների համույթների մոնիթորինգի իրականացման աշխատանքները. - ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի շրջանակներում ընթացիկ տարում առաջին անգամ կատարվել է առաջնային օրգանական 24 աղտոտիչների մոնիթորինգ: Բնապահպանական պետական փորձաքննության բնագավառ 2012թ. ընթացքում սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 127 նախատեսվող գործունեությունների փաստաթղթեր և ծրագրեր, որոնցից 92-ը ստացել է դրական եզրակացություն, 1-ը` բացասական, իսկ 44-ը գտնվում է ընթացքի մեջ: Տեսչական վերահսկողական աշխատանքներ 1) Բնապահպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է եղել վճարների և ոչ հարկային եկամուտների գծով բյուջետային մուտքերի կատարմանը, ինչպես նաև բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով մուտքերի ապահովմանը նպատակաուղղված այդ վճարների վճարման օբյեկտ համարվող փաստացի ծավալների հաշվառման և վերահսկման գործընթացը: «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին>> ՀՀ օրենքին համապատասխան 2012թ. 9 ամսվա ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարություն հաշվետվություն են ներկայացրել 3414 տնտեսվարող սուբյեկտ, 2011թ-ի` 3369-ի դիմաց: - Նախարարության պատասխանատվության տակ գտնվող բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 2012 թվականի փաստացի մուտքերը ըստ տարեկան ամփոփիչ տվյալների կազմել է ավելի քան 868.9 մլն.դրամ: 2012թ դեկտեմբերի 7-ի դրությամբ Բնապահպանական պետական տեսչություն կողմից իրականացվել են ստուգումներ` 122 տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ 34 կազմակերպություններում ստուգումներն ընթացքի մեջ են կամ գտնվում են արդյունքների ամփոփման փուլում: Իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 717 խախտում: 2012թ ընթացքում տրվել է պարտադիր կատարման 62 հանձնարարական, հարկային մարմիններ է ուղարկվել 18 գործ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ Պետ. բյուջե է մուտքագրվել 89.3մլն.դրամ: Միջազգային համագործակցություն Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն 2012-2013 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում ստորագրվել է «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի պայմանագիրը: Ծրագրի բյուջեն 1 մլն. Եվրո է: Ծրագրի մեկնարկումը նախատեսվում է 2013 թվականի հունվարի 12-ին, իսկ մեկնարկային աշխատաժողովը` 2013թ. փետրվարի 4-5-ը: - ԵՄ աջակցությամբ շարունակվում են իրականացվել 5 տարածաշրջանային ծրագրեր` գետավազանների շրջակա միջավայրի պահպանության և անդրսահմանային կառավարման, մթնոլորտային օդի մոնիթորինգի և թափոնների կառավարման ուղղությամբ: - Եվրոպական Հարևանության Քաղաքականության Գործողությունների Ծրագրի (ԵՀՔ ԳԾ) շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվել բնապահպանության ոլորտի համագործակցության ուղղությունների զարգացման 2 Տայեքս ծրագրային հայտեր: - ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման շրջանակներում 2012թ. ծավալվել է ՀՀ և ԵՄ միջև «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու» (ԽՀԱԱԳ) բանակցային գործընթացը, որի ուղղություններից մեկի` «Առևտուր ու կայուն զարգացում» տեքստի վերաբերյալ բանակցությունների համակարգողն է հանդիսանում ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նշված տեքստի վերաբերյալ բանակցությունների ընթացքում, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, առաջարկվել է Հայաստանի համար առևտրի և տեխնոլոգիաների փոխանակմանը նպաստող հատուկ պայմանների ստեղծում: 2012թ. կայացել է բանակցությունների 3-րդ փուլը: Բանակցությունները շարունակվում են: 2010թ. մայիսի 6-ի թիվ 322-Ն ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով: Հանձնաժողովի հերթական նիստը կայացել է 06.11.2012թ.-ին, որի նպատակն էր` ԳԷՀ-5-ի շրջանակներում Ռիո կոնվենցիաներով և STAR-ով ներկայացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հաղորդումը և 2012թ. նոյեմբերի 12-ից 16-ը Վաշինգտոնում (ԱՄՆ) կայանալիք «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի>> խորհրդի հերթական 43-րդ հանդիպմանը Հայաստանի պատվիրակության համար ԳԷՀ-ի հետ կապված հարցադրումների հստակեցումը: ՀՀ բնապահպանության նախարարը, որպես Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի /ԳԷՀ/ ազգային համակարգող, 2012թ. նոյեմբերին մասնակցել է ԳԷՀ–ի խորհրդի նիստին /ԱՄՆ/: Հանդիպման ժամանակ ՀՀ պատվիրակության կողմից բարձրացված բոլոր հարցերի լուծման համար ԳԷՀ-ի գործադիր տնօրենը հայտնել է իր աջակցության պատրաստակամությունը: Հայաստանը գնահատվել է որպես ԳԷՀ-ի հուսալի գործընկեր: - «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների հարցերի լուծում» ծրագրային առաջարկով ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ, որպես իրականացնող կազմակերպություն, դիմել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին /GEF/՝ ֆինանսավորում ստանալու համար, որը հաստատվել է 4,7 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Ծրագրի նախապատրաստման փուլի համար հատկացվել է 140.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ լայնածավալ ծրագրի գործողությունները հիմնավորելու և ծրագրային առաջարկը ԳԷՀ-ի ձևաչափին համապատասխանեցնելու համար: Բնապահպանության ոլորտում միջազգային կապերի ու համագործակցության ընդլայնմանը մեծապես նպաստել են ՀՀ բնապահպանության նախարարի հանդիպումներն օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և խոշոր միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության միջկառավարական Ֆինանսական և Տեխնիկական համագործակցության համաձայնագրերի շրջանակներում տարվող բանակցությունները, մասնավորապես, ԳԴՀ Տնտեսական Զարգացման և Համագործակցության նախարարության /BMZ/, Գերմանական Զարգացման Բանկի /KfW/, Բնության Համաշխարհային Հիմնադրամի /WWF/ և Միջազգային Պահպանության /CI/ կազմակերպության հետ միասին Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնադրված 2012 թվականի ԿԲՀ ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող գործարքները, որոնք ճանաչվել են բարեգործական: Այդպիսի ծրագրերից են. - «Կովկասյան Բնության Հատուկ Պահպանվող Տարածքների Հիմնադրամ»-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև 2010-2011թթ. կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում 2012թ.-ին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Դիլիջան ազգային պարկ», «Շիկահող» պետական արգելոց, Արևիկ» ազգային պարկ», «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներին` կառավարման պլանի մշակմանը: - Մինչև 2013թվականի դեկտեմբերի 31-ը երկարացվել են KfW աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Ջավախքի /Աշոցքի/ տարածաշրջանում պահպանվող տարածքների («Արփի լիճ» ազգային պարկի) ստեղծում» ծրագրի ժամկետները: - Բանակցություններ են վարվել Գերմանական Զարգացման Բանկի /KfW/ հետ «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության» ծրագրի իրականացման ուղղությամբ /ծրագրի արժեքը` 8,25 մլն. Եվրո, տևողությունը` 5 տարի/, որի մեկնարկը նախատեսվում է 2013 թվականին: - ԳԴՀ շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության տեխնիկական օժանդակությամբ մշակվում է «Էկոլոգիական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ս.թ. հունիսից գերմանական փորձագետների և նրանց կողմից վարձված 3 ազգային անկախ փորձագետների կողմից, ըստ գլուխների, կատարվել են ՀՀ բնապահպանական օրենսդրության վերլուծություն և կազմվել են համապատասխան առաջարկություններ: Հասարակայնության հետ կապերի բնագավառ - 2012թ-ի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարությանը դիմել են 115 հասարարական կազմակերպություն, 55 գրությամբ դիմել են Օրհուս կենտրոնները, ստացվել է 36 բողոք դիմում, և Թեժ գծով ստացվել է 54 ահազանգ: Ընդամենը` 260: - 2012թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կատարվել են ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի կատարելագործման աշխատանքներ: Նախագծվել և ներդրվել է կայքի նոր տարբերակը: Դրա հիմնական առավելությունն այն է, որ հնարավորութուն է տալիս պահպանել մեծ ծավալի տեղեկատվություն տվյալների շտեմարաններում, որոնք չեն ծանրաբեռնում կայքը, ինչով ապահովվում է տեղեկատվության արագ հասանելիությունը համաշխարհային ինտերնետ ցանցից, ինչպես նաև ստեղծվում է հնարավորություն, նույնիսկ ոչ հզոր համակարգիչներով կայքից օգտվելու համար: 2012թ-ի հունիսի 5-ին /Բնապահպանի օրը/ «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական նոր կայքի շնորհանդեսը: Այսօր կայքը ներառում է մեծ ծավալի տեղեկատվություն՝ ներդրվել է էլեկտրոնային կառավարում ծառայությունը: Գործում է արտանետումների նորմավորման նախագծերի էլեկտրոնյին ներկայացման և ՍԹԱ թույլտվությունների ստացման հնարավորությունը, նախապատրաստվում է նաև ջրօգտագործման թույլտվության հայտի էլեկտրոնային տարբերակով ներկայացումը: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կաքում, շահագրգիռ հասարակական կազմակերպություններից դիտողություններ և առաջարկութուններ ստանալու ակնկալիքով, տեղադրվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կողմից մշակված իրավական ակտերի նախագծերը /2012թ. Կայքում տեղադրվել է 177 իրավական ակտի նախագիծ/: Կայքի միջոցով տրվել է նախարարության կատարված աշխատանքների /հաշվետվություններ, նորություններ…/, տեսչական գործունեության, շրջակա միջավայրի իրավիճակի մասին տեղեկատվություն: Հայտարարություններ բաժնում տեղադրվել են հասարակական լսումների /թվով 96/ և թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթների վերաբերյալ հայտարարություններ: Կայքի նյութերը, համաձայն ընդունված կարգի, ներկայացվում են նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով: Կայքի տեղեկատվությունը, համաձայն ընդունված պարբերականության, մշտապես թարմացվում է: - ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի աշխատողներից 6-ն ունեն դոկտորի գիտական աստիճան, 32-ը գիտությունների թեկնածու են, աշխատակիցների մի մասը դասավանդում են Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում: - Վիճակագրական տվյալների համաձայն նախարարության անձնակազմում 30% կազմում են երիտասարդ կադրերը: