Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էրԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Դեկտեմբերի 19-ին,երեկոյան նախարար Հարությունյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանիհետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև բնապահպանությանոլորտում իրականցվող աշխատանքներնուդրանցարդյունքները,ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հարցեր: Զրուցակիցներըկարևորել են փորձի փոխանակումըերկու երկրների միջև: Նշենք, որ նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը և պաշտոնատար այլ անձինք: