ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2012
«Հայաստանում կայուն օրգանական աղտոտիչները անվտանգ կոչնչացվեն». Արամ Հարությունյան

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր մասնակցել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով վարակված տեղանքների աղտազերծում` անվտանգ քիմիկատների կառավարում» խորագիրը կրող միջոցառմանը: Այս ծրագիրը իրականացվում է Հայաստանի բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, որը նպատակ ունի ժամկետանց պեստիցիդների և, հատկապես, կայուն օրգանական աղտոտիչների պաշարների ոչնչացման արդյունքում մարդու առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող բացասական ազդեցության կրճատումը, ինչպես նաև վարակված տեղանքների աղտազերծումը: Ծրագրի համակարգողը բնապահպանության նախարարությունն է: Պետք է նշել, որ ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական ղեկավար խորհուրդ՝ շահագրգիռ գերատեսչությունների, գիտահետազոտական հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ: Նախատեսվում է նաև լայնածավալ ծրագրային առաջարկն ու խորհրդակցությունների միջոցով համաձայնեցվի շահագրգիռ կողմերի հետ: Նախարար Արամ Հարությունյանը ողջունելով ներկաներին՝ կարևորել է ծրագրի մեկնարկը: «Հայաստանը միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների անդամակցության շրջանակներում բավականին լուրջ պարտավորություններ է ստանձնել, և այս գործընթացը երկար տարիներ է ինչ շարունակվում է: Կայուն օրգանական աղտոտիչները բոլոր երկրներում ունեն լուրջ ազդեցություն մարդու առողջության վրա:  Անհրաժեշտության կա ուսումնասիրել և մշակել դրանց ոչնչացման եղանակները: Պետք է մշակել այն մեթոդաբանությունը, որը կհանգեցնի այդ թափոններին անվտանգ փաթեթավորմանը, տեղափոխմանը և ոչնչացմանը: Մենք կկարողանանք այնպիսի հիմքեր ստեղծել, որպեսզի պահպանենք մարդու առողջությունը»,- նշել է բնապահպանության նախարարը: Արամ Հարությունյանը հույս է հայտնել, որ այն ժամանակցույցը, որ մշակված է նախօրոք չի շեղվի իր ընթացքից:  Նախարարը հայտնել է, որ ծրագրում նշված է ժամկետանց և օգտագործման համար ոչ պիտանի պեստիցիդների ոչնչացմանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաև ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի ոչնչացումը: Այդ Խնդրի իրականացման նպատակով ի դեմս Բնապահպանության նախարարության, ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը ֆինանսավորվել է 4,7 մլն դոլար արժողությամբ լայնածավալ ծրագիր` ուղղված նշված հիմնախնդիրների լուծմանը: Միջոցառմանը մասակցում էր նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոն, ով նույնպես իր վստահությունն է հայտնել ծրագրի հաջող իրականացման վերաբերյալ: *** Խորհրդային տարիներին պետությունը խթանում էր պեստիցիդների լայնածավալ կիրառումը: 1970-ականների վերջում և 1980-ականների սկզբում նախաձեռնվել է համամիութենական մասշտաբի ծրագիր, որի համաձայն բաշխման համակարգի պահեստներից պետք է հավաքվեին արգելված և ժամկետանց բոլոր պեստիցիդները և կուտակվեին ու թաղվեին համապատասխան ինժեներական լուծումներով կառուցված գերեզմանոցներում կամ թափոնատեղիներում: 1990 թվականի դրությամբ հաշվարկվել էր, որ Հայաստանում գոյություն ունի շուրջ 600 նմանատիպ պահեստային բազա: