ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.12.2012
Բնապահպանության նախարարը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

  Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը: Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթցքում նման հանդիպում առաջին անգամ է և կողմերը պայմանավորվել են այն պարբերական դարձնել: Անրի Ռենոյի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները: Ֆրանսիայի դեսպանը նույնպես հույս է հայտնել, որ պետք է շարունակել և ավելի առարկայական դարձնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում: Արամ Հարությունյանը առաջարկել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիներին հրավիրել Հայաստան՝ փորձի փոխանակման համար և ծանոթանալու Հայաստանիբնության հատուկ պահպանվող տարածքներին և էկոտուրիստական ներուժին: Անրի Ռենոն հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է ժամանելու Ֆրասիայի զարգացման գործակալության ղեկավարությունը և կողմերի համաձայնության դեպքում կնախատեսվի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի մի շարք ծրագրերի ֆիանասավորման խնդիրներ: