04.12.2012
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը անցկացրել է հերթական խորհրդակցություն
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը անցկացրել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի քննարկման հերթական խորհրդակցություն: Քննարկման ընթացքում բացասական եզրակացություն է տրվել հետևյալ ընկերություններին` «Օպուլենթ թրեյդինգ Սոլյուշնս» ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Բարձրադիրի ոսկու հանքավայրի (բացահանքի) շահագործման, «Ալռուբ» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատին » ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային, «Շեն տանիք պլյուս» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի «Պոլիվինիլացետատային էմուլսիայի, ջրաէմուլսիոն և լատեքսային ներկերի արտադրություն» նախագծային փաստաթղթերի վերաբերյալ: