ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2012
Արամ Հարությունյանը ընդունել է Անդրեյ Սորոկինին

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 3-ին  ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին: Նախարարն ողջունել է դեսպանին և ըդգծել նախարարության պատրաստակամությունը ԵԱՀԿ-ի հետ ավելի սերտ համագործակցույան ուղղությամբ: «Ձեզ՝ որպես ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան, նշանակումից հետո սա առաջին հանդիպումն է: Կարծում եմ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի»,-նշել է նախարար Արամ Հարությունյանը: Դեսպան Սորոկինը նույնպես կարևորել է ԵԱՀԿ-ի բնապահպանական ծրագրերում նախարարության ներդրումը: Կողմերը քննարկել են Հայաստանում գործող «Օրհուս» կենտորնների հիմնադրամին և թունաքիմիկատների արդյունավետ պահեստավորման և վերացման մասին հարցեր: Արամ Հարությունյանը և Անդրեյ Սորոկինը պայմանավորվել են ավելի հաճախ հանդիպել՝ համագործակցությունը ուժեղացնելու նպատակով: