ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.12.2012
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (26.11-30.11.2012թթ.)

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 26.11-30.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.46մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել շուրջ 2.0մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 27.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 244.5հազ,դր գումարի ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 11 գործով հաշվարկվել է 1.07մլն,դր ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 27.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մարզի 2 համայնքներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 350.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Տավուշի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Հողերի պահպանության ոլորտ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 100.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 80.0հազ.դր գումարի չափով: Երևանի տարածքային բաժնի բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0հազ.դր գումարի չափով: Շիրակի տարածքային բաժնի կողմից 1տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է վարչական տուգանքի որոշում 100.0հազ.դր գումարի չափով: Հանքանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված ավազի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0հզ.դրամ գումարի չափով և հաշվարկվել է 15.0հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ,դր գումարի չափով վարչական տուգանքի և գործունեության ժամանակավոր կասեցման որոշումներ: Ապօրինի որս Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0հազ.դր գումարի չափով: Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցներիկողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Լոռու տարածքային բաժնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքից 2-ի վերաբերյալ կազմված նյութերն ուղարկվել են Ոստիկանության համապատասխան բաժիններ, իսկ 1 դեպքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 190.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 4.75մլն.դր. գումար: