ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.11.2012
Էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվել է հաղորդագրություն Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ

Էլեկտրոնային լրատվամիջոցներում Վայրի Բնության Հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանի և Կովկասի Բնության Ֆոնդի ներկայացուցիչներ և Արման Վերմիշյանի կողմից տարածվել է հաղորդագրություն Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասվում է, թե հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և դադարեցնում են ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները: Նրանք միաժամանակ դիմում կամ պահանջում են նախարարից չեղյալ հայտարարել կայացած մրցույթի արդյունքը և հայտարարել նոր մրցույթ: Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ: Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ: