ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.11.2012
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (19.11-23.11.2012թթ)

  Բնապահպանական պետական տեսչությանկողմից 19.11-23.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.54մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել շուրջ 1.7մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ        Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված և Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է  461.25 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:  Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ         Մթնոլորտի վերահսկողության բաժնի և Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից համատեղ   ստուգվել են ՙՄԼԼ Ինդասթրիզ՚ և ՙՄեծն Էրիկ՚ ՍՊԸ-ները, որի արդյունքում կայացվել են  վարչական տուգանքի 2 որոշում 200.0հզ.դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 668.52հզ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:         Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված 1 դեպքի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 150.0հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 109.5հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ջրերի պահպանության ոլորտ        Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խորքային հորի ապօրինի հորատման 1 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում: Հողերի  պահպանության ոլորտ        Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել են վարչական տուգանքի 2 որոշում 130.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ՙՈւստիան՚ ՍՊԸ և շրջայցերի  ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է 2 ֆիզիկական  անձանց նկատմամբ վարչական տուգանքի 2  որոշում 200.0 հազ.դր.ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 80.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ստուգված ՙԹալինի կոմունալ ծառայություն՚ ՀՈԱԿ և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 210.0հզ.դրամ ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 250.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հանքանյութի ապօրինի տեղափոխում      Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների և ՙՍևան ԱՊ՚ ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է ապօրինի ավազի տեղափոխման վերաբերյալ արձանագրություն: Կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0հզ.դրամ գումարի չափով և հաշվարկվել է 5.0հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:     Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար կայացվել է 1 ֆիզիկական անձի նկատմամբ վարչական տուգանքի 1 որոշում 50.0հազ.դր.գումարի չափով: Ապօրինի որս   Կենսաբազմազանության հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի, Վայոց ձորի տարածքային բաժնի, Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների և Վայոց ձորի մարզի տեղի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ որսահանդակներում իրականացվել է որսի օրինականության նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքում հայտնաբերվել և Վայոց ձորի ոստիկանությանն է հանձնվել առանց համապատասխան փաստաթղթի որսորդական հրացան:Միջոցառման ընթացքում արձանագրվել է նաև որսի կանոնների խախտման 1 դեպք, որը այժմ գտնվում է վարչական վարույթում:  Փայտանյութի ապօրինի տեղափոխում       Անտառների ՎԲ կողմից շրջայցերի ընթացքում  արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է  45.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.88մլն.դր. գումար: