ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.11.2012
ԲՀՊՏ-ների խնդիրը գտնվում է նախարար Արամ Հարությունյանի անմիջական ուշադրության ներքո

  ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնին: Նախարար Արամ Հարությունյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ ԲՀՊՏ-ների պահպանության մասով Հիմնադրամը մեծապես հեշտացրել է գործը: ՙՁեր օգնությամբ մենք իրականացնում ենք լուրջ վերահսկողական միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, որի արդյունքում արձանագրել ենք դրական տեղաշարժեր՚,-նշել է նախարար Հարությունյանը: Կողմերը քննարկել են 2012թ. Կովկասի Բնության հիմնադրամի կողմից ԲՀՊՏ-ներին տրվող ֆինանսավորման և կատարված գործի արդյունքների մասին: Դեյվիդ Մորիսոնը նույնպես նշել է, որ հիմնականում ԲՀՊՏ-ների մասով արձանագրվել է դրական տեղաշարժեր, սակայն դեռ կան անելիքներ կառավարման պլաններում և պահպանության հարցերում: Արամը Հարությունյանը հայտնել է, որ այն խնդիրները, որոնք արձանագրվել են 2012թ. գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:  Խնդիրների շարքում առանձնացվել են պահպանվող տարածքներում  տեխնիկական վերազինման և աշխատակիցների խրախուսման համակարգերի ներդրման մասին հարցերը: Արամ Հարությունյանը և Դեյվիդ Մորիսոնը քննարկել են նաև 2013թ իրականացվելիք գործողությունների պլանը և հույս հայտնել, որ ապագայում կարձանագրվեն ավելի լուրջ ձեռքբերումներ: