ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 05.11-09.11.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.73մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել շուրջ 1.76մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ 2 գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր գումարի չափով և հաշվարկվել է 88.86 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման վերաբերյալ 3 գործի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 888.5 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 102.75հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 81.5.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 177.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 30.0 հազ.դր. գումարի չափով: Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Ապօրինի որս Գեղարքունիքի տարածքային բաժնի, ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 9.0կգ խեցգետինը և 12 հատ <կարաս> տեսակի ձուկը կենդանի վիճակում բաց են թողնվել լիճ: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Երևանի տարածքային բաժնի կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Անտառների վերահսկողությա բաժնի կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 7 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 700.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 336.0հազ.դր ընդհանուր գումարի գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հանքանյութի ապօրինի տեղափոխում Շիրակի տարածքային բաժնի կողմից արձանագրված առանց ծածկոցի սորուն նյութի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.18մլն.դր. գումար: