ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.10.2012
15.10-19.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներ...

  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15.10-19.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 449.25հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:         Մասնավորապես`         Բուսական աշխարհի պահպանության ոլորտ        Վայոց ձորի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի  ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  վարչական տուգանքի որոշում 50.0հազ.դր գումարի չափով և հաշվարկվել է 31.5 հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:        Մթնոլորտային օդի  պահպանության ոլորտ      Ընդերքի երկրաբանական և մարկշեյդերական վերահսկողության բածնի կողմից <ՄԳՄ Անդրգրաունդ> ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրված խախտման համար կայացվել է  150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 237.75հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       Հողերի  պահպանության ոլորտ     Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի  2 որոշում 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի չափով և հաշվարկվել է 130.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Շիրակի  տեսչական բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների համար կայացվել է վարչական տուգանքի  1 որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և հաշվարկվել է 50.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:         Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար         Արարատի տեսչական բաժնի  կողմից 3 տնտեսվարողներիի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3  որոշում:          Իրականացվում  է   օպերատիվ   վերահսկողություն   ապօրինիծառահատումների,  բնափայտի ապօրինիտեղափոխման, որսագողության,ապօրինիձկնորսությաննկատմամբ: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 3.74մլն.դր. գումար:     ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին