2012թ Հոկտեմբերի 7-9-ը բնապահպանության նախարարությունը կազմել է թույլատրված բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ 1 մլն 168 հազար դրամ վնասի հատուցման և 500 հազար դրամի վարչական տուգանքի վարույթ: Համաձայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2012թ. հոկտեմբերի 5-ի հրամանի` ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի վերին շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներ պատահական ստուգայցեր կազմակերպելու նպատակով ստեղծվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի ղեկավար Գեորգի Պողոսյանի գլխավորությամբ շուրջօրյա հսկողություն է սահմանվել Երևան-Սևան M4 և Երևան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհների վրա: Խումբն արդեն աշխատանքներ է իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան M4 ավտոճանապարհի վրա իրականացվցող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Զիլ 09UO660 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 7 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ Ֆորդ 29ՏU923 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 4 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ: Զիլ 57ԼՏ563 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 6 մ/խ հաճարենի տեսակի կիսաչոր վառելափայտ: Վերոնշյալ 3 ավտոմեքենաների վարորդները չհամաձայնելով արձանագրություն կազմելու փաստի հետ, թողել են մեքենաները ու հեռացել: Ոստիկանների ուղեկցությամբ մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին: Խմբի աշխատանքները շարունակվում են: Տեսանյութը դիտեք այստեղ