ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.10.2012
2012թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի մոտ կայացավ արտահերթ խորհրդակցության

2012թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի  մոտ կայացավ  արտահերթ խորհրդակցության` նվիրված  ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը և  ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը: Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած իր հայտարարության, որում նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության և հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարեց լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել  հանրությանը:          Ապօրինի որսի հետ կապված  ՀՀ ոստիկանությունն  արդեն իսկ  հարուցվել է քրեական գործ: Բնապահպանության նախարարը նույնպես ձեռնարկել է անհրաժեծտ գործողություններ. աշխատանքից ազատել է Խոսրովի անտառ ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ նույնպես ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ  ներկայացվել են  կարգապահական տույժերի:  Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն  կարգ`  Հ/Կ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով:           Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև  ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված   ստուգայցեր իրականացնելու նպատակով:             Միաժամանակ,  որպես լրացուցիչ տեղեկատվություն,  իրազեկվում է հանրությանը, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի  Գեոդեզիա և քարտեզագրություն ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող  քարտեզ (կցվում է), որը հաստատում է այն փաստը,  որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը  գտնվում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315մ հեռավորությա վրա):         Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը  կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ի  պահպանման ուղղությամբ:                                           ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն