2012 թվականի հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 330.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 1.04մլն.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 50.0 հազ.դր. գումարով վարչական տուգանքի որոշում: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում: Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 1045.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որս Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի և ձկան ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ,դր ընդհանուր գումարով: Առգրավված 15.7կգ կենդանի խեցգետինը և 6 հատ <կարաս> տեսակի ձկները բաց են թողնվել Սևանա լիճ: Հանքանյութի ապօրինի տեղափոխում Գեղարքունիքի ՏԲ կողմից հայտնաբերված քարի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարով վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.02.մլն. դր. գումար: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
