2012 թվականի սեպտեմբերի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18.09-29.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 2.48մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 38 որոշում և հաշվարկվել 1.32մլն.դր ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Ջրերի պահպանության ոլորտ Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Երևանի ՏԲ կողմից ահազանգի արդյունքում իրականացված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 302.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Շիրակի ՏԲ կողմից աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառերի ապօրինի հատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 217.5 հազ.դր ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս: Լոռու ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում: Արարատի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 11գործով կայացվել է 550.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում: Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում: Հողերի պահպանության ոլորտ Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Ապօրինի որս Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 2 որոշում 100.0հազ,դր ընդհանուր գումարով: Առգրավված 17.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ,դր ընդհանուր գումարով և հաշվարկվել է 500.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 35.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Առգրավված 35.հատ կողակ տեսակի ձկները սահմանված կարգով ուղարկվել են <Սննդամթերքի անվտանգության մարզային ծառայություն> հետազոտության: Փայտանյութի ապօրինի տեղափոխում Տավուշի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 700.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում: Երևանի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.38մլն.դր. գումար: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն