ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2012
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի ունեցավ արտահերթ խորհրդակցություն

  ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի ունեցավ արտահերթ խորհրդակցություն` բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության ռեժիմի պահպանման և գնումների իրականացման  գործընթացի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հատուկ պահպանվող տարածքների տնօրենները, ԲՊՏ տեսչության պետը, տարածքային տեսչությունների ղեկավարները, Օրակարգում` .Գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ քննարկում .Բնության հատուկ պահպանվող տարածքներում ռեժիմի պահպանման խնդիրների վերաբերյալ քննարկում .ՀՀ տարածքում բնապահպանական պետական տեսչության կողմից կենսաբազմազանության պահպանության խնդիրների վերաբերյալ զեկուցում: ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Ավալյանը հանգամանալից ներկայացրեց իրականացրած աշխատանքները, նա նշեց որ նախարարի հանձնարարությամբ դեպքի վերաբերյալ անմիջապես հայտարարություն է տրվել ՀՀ ոստիկանություն, աշխատանքային խումբը Խոսրովի արգելոցում չորս խմբի բաժանվելով, արգելոցի աշխատակիցների և ոստիկանների հետ համատեղ կատարել են տեսանյութում առկա տեղադիրքի որոնողական աշխատանքներ: Հանձնաժողովի նախագահը ցավով նշեց նաև, որ տեսանյութի հեղինակները չհամագործակցեցին նախարարության հետ բացահայտելու որոնվող տարածքները, ինչը անհամեմատ կհեշտացներ աշխատանքները: Համաձայն <<Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, կատարվում է տեսանյութում ցուցադրած  ապօրինի որսի հետևանքով բնությանը պատճառված վնասի հաշվարկ: Պարոն Ավալյանը նշեց նաև, որ հավանական տեղամասերի վերաբերյալ համապատասխան գործիքներով, կազմվել է տեղադիրքի կորդինատային տվյալների ճշգրտում, ինչի հիման վրատարածքի քարտեզի վրա նշագրվել է վերոնշյալ հատվածը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները նույնպես զեկուցեցին մարզերում առկա բնապահպանական խնդիրների մասին: ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը լսելով զեկույցները տվեց համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես .    Հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին` -Ներկայացնել հաշվետվություն ԲՀՊՏ-ում կենսաբազմազանության և ռեժիմի պահպանության վերաբերյալ: .   ԲՊՏ պետ Ա.Ավագյանին, ԲՀՊՏ տնօրեններին` Տեսչության տարածքային բաժինները ակտիվ համագործակցեն  սկսեն հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների հետ: .   ԲՊՏ պետ Ա.Ավագյանին` 3-օրյա ժամկետում ներկայացնել գրավոր տեղեկատվություն այս տարի արդեն իսկ տրամադրված  որսի կտրոնների բախշման  վերաբերյալ: .Ամենօրյա ռեժիմով տարածքների տեսչության պետերից ստանալ տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ, ամփոփել դրանք  և ներկայացնել նախարարին .Ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել էլեկտրոնային լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հայտարարությունները կապված Հայաստանում կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի հետ, ուսումնասիրել դրանք և ներկայացնել նախարարին: .    Աշխատանքային խմբի ղեկավարԱ.Ավալյանին` Համադրել հայտնաբերված տարածքի կորդինատային տվյալները պետական կադաստրի կողմից հաստատված <<Խոսրովի անտառ>> պետական  արգելոցի քարտեզի հետ:   ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն