ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2012
«Հայաստանն առանց աղբի» միջոցառում

       ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի հանձնարարությամբ 2012թ. սեպտեմբերի 15-ին «Մենք կարող ենք»  (Lets do it) նախաձեռնության շրջանակներում «Սևան»  ազգային պարկ ՊՈԱԿ-ը  Սևանի բնապահպանական Օրհուս կենտրոնի և «Սևանի կոմունալ տնտեսություն»  ՓԲԸ-ի հետ համատեղ կազմակերպել էին Սևանի թերակղզու տարածքի աղբահանության և մաքրման աշխատանքները` իրենց մասնակցությունը բերելով Հայաստանի Հանրապետությունում  իրականացվող «Հայաստանն առանց աղբի»   միջոցառմանը:    Ակցիայի շրջանակներում մաքրման աշխատանքներ են կատարվել նաև «Դիլիջան»  ազգային ՊՈԱԿ-ի աշխատակիցների ջանքերով. մասնավորապես «Հաղարծին»  վանական համալիրի և Վանաձոր տանող ճանապարհի տաղավարների տարածքներում: