ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.09.2012
Սույն թվականի սեպտեմբերի 25-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանն ընդունել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի քարտուղարության ներկայացուցիչներին

  Սույն թվականի սեպտեմբերի 25-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանն ընդունել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի քարտուղարության ներկայացուցիչներին` գործադիր տնօրենի տեղակալ պարոն Ուիլյամ Էվերսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԳԷՀ-ի և Հայաստանի միջև համագործակցության հարցերը, մասնավորապես`  «Ազգային պորտֆելիո»  ծրագրային փաթեթի շրջանակներում: ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչը ներկայացրեց սեպտեմբերի 25-27-ը Երևանում անցկացվող «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի»  (GEF) երկրների խմբերի ընդլայնված աշխատաժողովի նպատակներն ու խնդիրները:        «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը»  (GEF) ունի «Աջակցություն երկրներին»  բաղադրիչ, որի  նպատակն է օժանդակել ԳԷՀ-ի անդամ երկրներին առավել արդյունավետ աշխատելու հիմնադրամի հետ, զարգացնելու տեղական/ազգային ռեսուրսները, տեղեկացվելու ԳԷՀ-ի կողմից կառավարվող ֆոնդերի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը կարևորելով միջոցառումը, որին մասնակցում էր շուրջ 10 երկրից 50 անդամ` հավաստիացրեց, որ նախարարությունը կաջակցի միջոցառման հաջող ընթացքին ի նպաստ հայրենի բնության: Նախարար Արամ Հարությունյանը հույս հայտնեց նաև,  որ Հայաստանի և ԳԷՀ-ի միջև համագործակցությունն առավել կամրապնդվի ԳԷՀ-ի նոր գործադիր տնօրեն տիկին Նաոկո Իշիինի  կառավարման ժամանակահատվածում:          ՀՀ բնապահպանության նախարարույան մամուլի ծառայություն