ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2012
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 27.08-31.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների

  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 27.08-31.08.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  բնապահպանական պետական տեսչությանկողմից կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 2.01մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես`        Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ               Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:        Ջրերի պահպանության ոլորտ        Ջրերի վերահսկողության  բաժնի կողմից 4 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 430.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:          Սյունիքի տեսչական բաժնի կողմից   <Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ> ՓԲ ընկերության պոչամբարի վթարի հետևանքով  Ողջի գետի  աղտոտնման  համար հաշվարկվել է 294.42 հազ.դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:       Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       Անտառների վերահսկողության բաժնի  կողմից <Հայանտառ ՊՈԱԿ>-ի  Կապանի մասնաճյուղի ստուգման արդյունքում հաշվարկվել է 1719.25 հազ.դր բնությանը հասցված վնաս:       Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն  Արագածոտնի  տեսչական բաժնի  կողմից հայտնաբերված խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է  100.0հազ,դր գումարի վարչական տուգանքի  որոշում:        Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար        Լոռու տեսչական բաժնի  կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի   որոշում:         Սյունիքի տեսչական բաժնի  կողմից ստուգման արդյունքում 2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր.ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում:          Ապօրինի որս         Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնիաշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  լորի ապօրինի որսի 2 դեպքով  առգրավվել է 147 հատ կենդանի լոր, որոնք բաց են թողնվել արիալ:  Շիրակի տեսչական բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի ապօրինի  որսի համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.97մլն.դր. գումար: