ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.09.2012
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը, ս.թ օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը, ս.թ օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է արգելված եղանակով իրականացվող որս: Բնապահպանական տեսչական խումբն առգրավել է 147 հատ կենդանի լոր և արգելված տեսակի որսագործիքները` ցանցեր, լուսարձակներ: Կազմվել է համապատասխան արձանագրություններ, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս, ինչը կազմել է 294հազ. դրամ, գործը գտնվում է վարչական վարույթում: Ապօրինի որս իրականացրած անձիք կհրավիրվեն ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊ տեսչություն` վարչական վարույթ իրականացնելու համար: Օգոստոսի 30-ին կազմակերպվեց կենդանի լորերի բաց թողումը մայր բնություն: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը մշտական հսկողություն է իրականացնում ՀՀ որսահանդակներում: ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս զգուշացնում է. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է որսն իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով:     ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն