ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.08.2012
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 20.08-24.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների

  ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 20.08-24.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1.15մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 611.64հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես`  Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ         ԸԵՄ վերահսկողության բաժնի կողմից 1 կազմակերպությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:        Մթնոլորտի ՎԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ       Արարատի  ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում  կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և  հաշվարկվել է  37.62հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Վայոց ձորի  ՏԲ կողմից ստուգման արդյունքում  1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:        Ջրերի վերահսկողության  բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և  հաշվարկվել է  248.22հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Բուսական աշխարհի պահպանության ոլորտ     Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված  1 գործով և  հաշվարկվել է  320.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:        Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի  ծառահատման 1 գործով հաշվարկվել է 5.8.0 հազ.դր.ընդհանուր շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդերքի պահպանության ոլորտ      ԸԵՄ վերահսկողության բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների  համար  կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար        Լոռու ՏԲ կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի  2 որոշում:         Արարատի ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:          Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:  Ապօրինի որս       Շիրակի ՏԲ բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի ապօրինի  որսի համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:  Առգրավված 5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:             Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.58մլն.դր. գումար:                                                 ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժին