Սույն թվականի հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյաննաշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին ՀՀ Տավուշիմարզպետ Ա. Ղուլարյանը, Դիլիջանի քաղաքապետ Ա.Սանթրոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Կ.Մանվելյանը և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան աշխատակիցներ: Այցի նպատակն էր. «Դիլիջան» ԱՊ-ում քննարկել պարկի հիմնախնդիրները, էկոտուրիզմի զարգացման հեռանկարները, ինչպես նաև ազգային պարկի կիսամյակային հաշվետվությունը: Նախարար Արամ Հարությունյանը կարևորելով «Դիլիջան» ԱՊ-ի դերը բնության պահպանության գործում, հանձնարարեց առավել ուշադրություն դարձնել պահպանության խնդիրներին` կանխարգելելով ապօրինի ծառահատումները, ինչպես նաև չվնասելով շրջակա միջավայրը զարգացնել էկոտուրիզմը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ՀՀ Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանի, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց ՀՀ Տավուշի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի բնապահպանական հիմնախնդիրները, դրանց լուծման ճանապարհները: ՀՀ Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը ներկայացրեց մարզի բնապահպանական խնդիրները, մասնավորապես` աղբի տեղափոխման, աղբավայրի ընտրության, սահմանների ճշգրտման և այլ հարցեր, ակնկալելով նախարարության աջակցությունը: Նախարար Արամ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել մարզին բնապահպանական հիմնախնդիրները լուծելու հարցում, հանձնարարելով ԲՊՏ տարածքային բաժնին առավել սերտորեն և արդյունավետ համագործակցել մարզպետարանի հետ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը միջազգային, բնապահպանական ՀԿ-ների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մեկնեց ք. Նոյեմբերյան «Զիկատար»բնապահպանական կենտրոն, մասնակցելու Տեղեկատվական կենտրոնի բացմանը, ինչպես նաև «Հավաստագրեր» բաժանեց այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել էին մայիս ամսին կազմակերպված «բնության հատուկ պահպանվող տարածքների մասնագետների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրազեկման սեմինարին»: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժին