ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.07.2012
17.07-21.07.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվություններ

2012 թվականի հուլիսի 17-ից  21-ն   ընկած    ժամանակահատվածում   ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 17.07-21.07.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  450.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 540.1 հազ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ          Գեղարքունիքի ՏԲ  կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի  արածեցման 4 դեպքի համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 34.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:        Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի  ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 505.5 հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                  Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար     Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:    Արմավիրի ՏԲ կողմից  կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:                                                                                                           Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.01 մլն.դր. գումար:                                         ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն