2012թ հուլիսի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, նախարար Արամ Հարությունյանն ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայ-իրանական փորձագիտական խմբի կողմից իրականացրած աշխատանքները, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում կազմած արձանագրությունը, որի առանցքային կետերն են. 1. Անդրսահմանային պահպանվող տարածքում <<Բարեկամության և խաղաղության այգու>> ստեղծման հարցերը` քարտեզագրումը, տվյալների հավաքագրումը, գիտական ուսումնասիրությունները և նշված այգու ծրագրի համատեղ մշակումը, որպես Անդրսահմանային կենսոլորտային պահպանավայր: 2.Արաքս գետի ջրի համատեղ մոնիթորինգի իրականացման խնդիրները և այդ աշխատանքները հետագայում առավել ընդլայնելու հնարավորությունները: 3.Փոխադարձ աջակցություն ցուցաբերել ուսումնական, գիտատեխնիկական, տեղեկատվական մոնիթորինգային տեխնոլոգիաների բնագավառում: ՀՀբնապահպանությաննախարարԱրամՀարությունյանը ողջունելով հյուրերին նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում նոր հնարավորություններ է ստեղծում առավել արդյունավետ համագործակցության, և որ աշխատանքային խմբերի կատարած աշխատանքը դրական է գնահատվում, ինչի արդյունքում կստորագրվի Հայ- իրանական փորձագիտական խմբի համատեղ կազմած արձանագրությունը: ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն հայտնեց ինտենսիվ աշխատանքի համար և նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ, հատկապես բնապահպանության բնագավառում և կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա նշեց նաև, որ վեց ամսվա ընթացքում արդեն 2-րդ անգամն է այցելում Հայաստան և յուրաքանչյուր այցի ժամանակ համատեղ համագործակցության նոր հորիզոններ են բացվում: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժին