ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.07.2012
2012թ հուլիսի 16-ից 18-ը, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԻԻՀ փոխնախագահ

  2012թ հուլիսի 16-ից 18-ը, պաշտոնական այցով  Հայաստան է ժամանելու  ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է քննարկել. Արաքս գետի ջրօգտագործման խնդիրները Անդրսահմանային Խաղաղության այգու(պարկի) հիմնման հարցերը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ԻԻՀ փոխնախագահի,Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի կողմից կստորագրվի Փորձագիտական խմբերի իրականացրած աշխատանքների արդյունքում կազմված արձանագրությունը: Դեռևս 2011թ դեկտեմբերին բնապահպանության նախարարը ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին, հանդիպման ժամանակ քննարկվեց և ձեռք բերվեց համաձայնություն երկու երկրների ընդհանուր սահմանում ստեղծել Անդրսահմանային պահպանվող տարածք` բարեկամության և խաղաղության այգի կառուցելու նպատակով:          2012թ մարտի 3-ից  5-ը  Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրան  էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած     պատվիրակությունը:          Այցի ժամանակ երկու  կողմերի միջև ստորագրվել էր "Բնապահպանական համագործակցության հուշագիր", որի առանցքային կետերն են.  .Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և աղտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացումը,  .անդրսահմանային պահպանվող տարածքի ստեղծման հարցերը, .բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերը` համագործակցությունը երկու երկրների միջև  բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ:   ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն