21.07.2012
2012թ հուլիսի 15-ից 18-ը, նախատեսվում է ԻԻՀ բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստան
2012թ հուլիսի 15-ից 18-ը, նախատեսվում է ԻԻՀ բնապահպանական փորձագիտական աշխատանքային խմբի այցը Հայաստանի Հանրապետություն: Այցի նպատակն է քննարկել. Արաքս գետի ջրօգտագործման` ջրի որակական ու քանակական մոնիթորինգի խնդիրները Անդրսահմանային Խաղաղության այգու(պարկի) հիմնման հարցերը: Հայ-իրանական փորձագիտական խումբը, Սյունիքի մարզում կուսումնասիրի Անդրսահմանային պահպանվող տարածքի և ջրային ռեսուրսների համատեղ մոնիթորինգի հարցերը, ինչից հետո խումբն աշխատանքները կշարունակի Երևանում: ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն