ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2012
ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացվող, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բարելավմանը միտված ծրագրերի վերաբերյալ.

ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացվող,  բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ կառավարման բարելավմանը միտված ծրագրերի վերաբերյալ.          - «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում` ծրագիր /2010-2013թթ/», որը բաղկացած է 2 հիմնական` պահպանվող տարածքների օպտիմալացման և պահպանվող տարածքների ինստիտուցիոնալ հզորություններ բաղադրիչներից: Ծրագիրն ուղղված է Բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ զարգացմանը, արգելավայրերի մասին գոյություն ունեցող օրենսդրական և ենթաօրենսդրականբազայի բարելավմանը և մյուս օրենքների հետ  ներդաշնակեցմանը, ինչպես նաև արգելավայրերի ինստիտուցիոնալ և վարչարարական բազայի վերլուծությանը: Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի. •        Տնտեսական և քաղաքական մարտահրավերների բացահայտում` կապված արգելավայրերի արդյունավետ կառավարման և ընդլայնման հետ, •        Առանձին պահպանվող տարածքների /ՊՏ/ տարածման և պահպանման կարգավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալների ամփոփում և ներկայացում, •        Կառավարման արդյունավետության չափումը` կառավարման արդյունավետության չափման գործիքի (ԿԱՉԳ/METT) միջոցով, •        Արգելավայրերի օրենսդրական և ենթաօրենսդրական, ինստիտուցիոնալ և ադմինիստրատիվ շրջանակների վերլուծություն, մշակում և այլն:         -  «ՀայաստանիՋավախքիսարահարթումպահպանվողտարածքներիստեղծում»  ծրագրի շրջնակներում2011թ. հուլիսի  21-ին  հաստատվել է «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության թիվ  1151-Ն որոշումը:  Ազգային պարկի Կառավարման և Բիզնես/ներդրումային պլանները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից: «Արփի Լիճ» ազգային պարկի գլխավոր մասնաշենքի համալիրի (ԱԼԱՊ-ի գլխավոր մասնաշենքը, հյուրատունը, ավտոտնակները և պահակատունը) և Այցելուների կենտրոնի 2011թ-ի համար նախատեսված բոլոր շինարարական աշխատանքները կատարված են:  ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի /KFW-ի/ կողմից «Արփի Լիճ» ազգային պարկի  պահպանման գոտու տնտեսական զարգացման պլանից առաջնահերթության և ծրագրով առկա միջոցների նկատառումով ընտրված և հաստատված են ներդրումների հետևյալ ուղղությունները. ա/ «Հինգ համայնքներում` Բերդաշեն, Գառնառիճ, Շաղիկ, Մեծ Սեպասար և Սիզավետ, զարգացման առաջնահերթ փոքր ծրագրերի իրականացում»: բ/»Տեղական անասնապահության և մսի արտադրության բարելավում»: գ/ «Մեղվապահություն և մեղրի արտադրության բարելավում»: դ/ «Համայնքներումխմելուջրիմատակարարում»:       - «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, Փուլ III)» պլանավորում է իրականացնել  կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագիր Հարավային Հայաստանում: Վերջինիս շրջանակներում մշակվել է «Շիկահողի պետական արգելոց» ծրագրի իրագործելիության հետազոտություն» զեկույցը:       - «ՀարավայինԿովկասումռեսուրսներիկայունկառավարում» տարածաշրջանային ծրագրի /2008-2011թթ./բաղադրիչիշրջանակներումԳերմանիայի միջազգային զարգացման /GIZ/ կազմակերպության կողմիցքննարկվելևհամապատասխանառաջարկություններէներկայացվելՀՀ «Անտառային օրենսգրքի> մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մշակվել է առաջարկություններ անտառների մոնիտորինգի համակարգի ներդրման, մասնավորապես, հեռահար զոնդավորման մեթոդով անտառածածկ տարածքների հաշվառման վերաբերյալ: Իրականացվել են աշխատանքներ ընդհանուր հողoգտագործման, բուսածածկի հետազոտական ուսումնասիրությունների, մասնավորապես արոտավայրերի կայուն կառավարման մասով /նոր ինովացիոն տեխնոլոգիաների ինտեգրում/: Բնապահպանական կրթության և իրազեկման բաղադրիչի շրջանակներում կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար, հրատարակվել են անտառի պահպանությանն ուղղված բուկլետներ, պոստերներ և օրացույցներ և այլն:        - ԳԷՀ/ՄԱԶԾ«Աջակցություն երկրի գործողություններին` ուղղված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակներում պահպանվող տարածքների աշխատանքային ծրագրի»/2009-2010թթ./ արդյունքում ստեղծվել է տեսակների էկոլոգիական բնութագրերը` ըստ պետական արգելոցների, ազգային պարկերի և արգելավայրերի ընդգրկող Excel ֆորմատով տվյալների տարածական բազա: Այն տրամադրվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը մշտական օգտագործման համար:             Հայաստանի առկա պահպանվող տարածքների քարտեզը նորացված է GIS համակարգում` տեղադրվել են 3 պետական արգելոցների, 4 ազգային պարկերի և 27 արգելավայրերի տարածքները: Ավարտվել են նաև կենսաբազմազանության ներկայացվածության համապատասխան տվյալների ներմուծման աշխատանքները GIS համակարգում և ստացվել են 5 թեմատիկ քարտեզներ: Քարտեզները տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը մշտական օգտագործման համար:             Կատարվել է պահպանվող տարածքներում հայտնաբերված բացերի վերլուծություն, որոշվել են դրանց լուծման առաջնահերթությունները և մշակվել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2011-2020 թթ. գործողությունների ծրագիր»::              Ուսումնասիրվել են պետական արգելոցների և «Սևան» ու «Դիլիջան» ազգային պարկերի անձնակազմի գիտելիքներն ու կարիքները: Դրանց հիման վրա մշակվել են կադրերի վերապատրաստման ուսումնաթեմատիկ պլաններ, որոնք ընդգրկում են 3 ուղղություններ` 1. ԲՀՊՏ-ների գործունեության օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմունքները. 2. Կենսաբազմազանության ուսումնասիրություններ. 3. Զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպում:                  - ԳԷՀ/ՄԱԿԶԾ «Հայաստանում պահպանվող տարածքների կայուն ֆինանսական կայունության խթանում» ծրագիր  /2009-2017թթ/, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի պահպանվող տարածքների երկարաժամկետ ֆինանսական կայունությունը: Ծրագիրը նշված նպատակին կհասնի, ինչպես նաև առաջացած դժվարությունները կհաղթահարի 2 բաղադրիչների միջոցով:         Բաղադրիչ I-ն ուղղված կլինի առաջին խոչընդոտին /ՊՏ-երի եկամուտների աղբյուրների անհավասարաչափության և անկանխատեսելիությանը/, ինչը նշանակում է ՊՏ-ների երկարաժամկետ կառավարման համար բավականին ֆինանսական ռեսուրսներով ապահովվածություն: Այս բաղադրիչի  միջոցով ծրագիրը կնպաստի Հատուկ պահպանվող տարածքների հիմնադրամի /ՀՊՏՀ/ համար 7 տարվա ֆինանսական ֆոնդի հայթայթմանը:         Բաղադրիչ I-ի շրջանակներումԳերմանիայի Դաշնային Հանրապետության /ԳԴՀ/ կառավարության և ՀՀ կառավարության միջկառավարարական  Ֆինանսական և Տեխնիկական համագործակցության համաձայնագրերի շրջանակներում, մասնավորապես, ԳԴՀ Տնտեսական Զարգացման և Համագործակցության նախարարության /BMZ/, Գերմանական Զարգացման Բանկի /KfW/, Բնության Համաշխարհային Հիմնադրամի /WWF/ և Միջազգային Պահպանության /CI/ կազմակերպության հետ միասին հիմնադրված Կովկասի Բնության Հիմնադրամի /ԿԲՀ/ հետ համագործակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից  համատեղ մշակվում ևկնքվում են դրամաշնորհիպայմանագրեր/2011թ. ստորագրվել են«Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ», «Շիկահող» պետական արգելոց, «Արևիկ» ազգային պարկ> և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների դրամաշնորհային պայմանագրերը/: 2012 թվականից համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար ԿԲՀ կողմից ֆինանսական աջակցություն կցուցաբերվի նաև «Արփի» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին: Բաղադրիչ II-ն ուղղված է ՊՏ-ների արդյունավետության բարձրացմանը: Այն ՊՏ-ները, որոնք աջակցությունն են ստանում ՀՊՏՀ-ի կողմից, պարբերաբար տեխնիկական աուդիտի կենթարկվեն, ինչը թույլ կտա վերանայել պետության խնդիրների կատարումը և գնահատել ՊՏ-ների գործողությունների ծախսերի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի առաջարկություններ մշակել` ուղղված դրանց կատարելագործմանը: &ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 523835