ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.06.2012
Բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.06-08.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներ...

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.06-08.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  490.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 289.5հզ.դր.գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ        Շիրակի ՏԲ աշխատակիցների իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և առգրավվել է խեցգետնի որսի 3 հատ փոքր ցանց: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ          Լոռու ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքից ստացված որոշումների հիման վրա ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 258.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:          Շիրակի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` <Հայանտառ> ՊՈԱԿ <Գյումրի անտառտնտեսություն> մասնաճյուղի կողմից անտառի տարածքում անասունների ապօրինի արածեցման համար կազմված արձանագրության հիման վրա 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5հազ.դր.շրջակա միջավայրին հասցված վնաս: Հողերի պահպանության ոլորտ Կենսառեսուրսների,հողերի,թափոնների,վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Հանքանյութի ապօրինի տեղափոխում          Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` <Սևան ԱՊ> ՊՈԱԿ –ից ստացված ավազի ապօրինի տեղափոխման գործի վերաբերյալ ակտի հիման վրա: Ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.վարչական տուգանքի որոշում:     Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար      Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Երևանի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: ԸնդհանուրառմամբԲՊՏկողմիցկիրառվածպատժամիջոցներիցՀՀպետ. բյուջենշվածժամանակահատվածումմուտքէեղել649.5հազ. դր. գումար:   ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն