ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.06.2012
բնապահպանական պետական տեսչությանկողմից 29.05-01.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 29.05-01.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  820.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 190.0հզ.դր.գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ        Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: Հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:Բռնագրավված 5.0կգ խեցգետինները ԳՏ բաժնի աշխատակիցների կողմից կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:          Կենսառեսուրսների,հողերի,թափոնների,վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ          Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Հանքանյութի ապօրինի տեղափոխում          Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտ          Կոտայքի ՏԲ _ի աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 190.0հզ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս:          Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար      Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:          Սյունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.13 մլն.դր. գումար:                                     ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն