ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2012
ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ս/թ. մայիսի 24-25-ը Երևանում կազմակերպվել է

ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ս/թ. մայիսի 24-25-ը Երևանում կազմակերպվել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի` ԳԷՀ-ի երկօրյա աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում են ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պատասխանատու պարոն Դ. Պիվորիունասը, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Բելոռուսի Հանրապետության պատվիրակությունները: Հանդիպման աշխատանքները ղեկավարում է  ՀՀ բնապահպանության նախարար, ԳԷՀ-ում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պարոն  Արամ Հարությունյանը:Հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարար Արամ Հարությունյանը կարևորեց աշխատանքային հանդիպումը, բարձր գնահատեց  համագործակցությունը կողմ երկրների հետ, ինչպես նաև, նշեց որ հանդիպման  նպատակն է ակտիվացնել  Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի և գործընկեր երկրների  հետ մեր երկրի համագործակցությունը: ԳԷՀ-ը, լինելով բնապահպանական ամենախոշոր դրամաշնորհային հիմնադրամը, ոչ միայն ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, այլ նաև ծրագրեր է իրականացնում երկրներին տրվող աջակցությունը  առավել նպատակային օգտագործելու ուղղությամբ: Այդ ամենում կարևոր դերակատարում ունի ԳԷՀ-ի <<Աջակցություն Երկրին>> ծրագիրը, որի մեջ ներառված 6 տարաբնույթ գործողություններն ուղղված են  ԳԷՀ-ի կողմից վարվող բնապահպանական 3 խոշոր կոնվենցիաների` <<Կնսաբազմազանության մասին>>, <<Կլիմայի փոփոխության մասին>>, <<Անապատացման դեմ պայքարի մասին>> կոնվենցիաների ուղղությամբ տարվող մասնագիտական կարողությունների հզորացմանը, տեղակատվության առավել մատչելիությունը,  ծրագրերում քաղաքացիական հասարակության առավել լայն ընդգրկմանը,  երկրից եկող ծրագրային առաջարկների առավել տեղայնացմանը, ազգային և համամարդկային խնդիրների առավել ինտեգրմանը, տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը շատ է կարևորում  ԳԷՀ-ի հետ համագործակցությունը: Դրա շնորհիվ  վերջին  1 տարվա ընթացքում  ընդգրկվել  ենք ԳԷՀ-ի <<Աջակցություն Երկրին>> ծրագրի 6 գործողություններից      5-ում:  Հայաստանի Հանրապետությունը լինելով ԳԷՀ-ի կողմ երկիր, խիստ շահագրգռված է, որպեսզի որոշակի գործողություններ անցկացվեն մեր երկրում: Օրակարգի հարցերից մեկն էլ  ԳԷՀ-ի կողմից 2012-ի համար պլանավորված Երկրների ընդլայնված խմբի հանդիպումը  նույնպես մեր երկրում անցկացնելն է,  որում կընդգրկվեն հետխորհրդային բոլոր երկրները, բացի Մերձբալթյան Հանրապետություններից: Հանդիպման ընթացքում քննարկվեցԳԷՀ-ի կառավարման խորհրդի հունիսին Վաշինգտոնում կայանալիք նիստի օրակարգը, քննարկվեցԳԷՀ-ի նոր գործադիր տնօրենի թեկնածուների հետ կապված հարցերը և  լրացուցիչ այլ  հարցեր: Աշխատանքային հանդիպման մասնակից ԳԷՀ-ի քարտուղարության, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Բելոռուսի Հանրապետության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և  պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` ներգրավվելով այլ երկրների:     ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն