Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․ ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք, հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք, բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք: Արձանագրված թվով 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1.210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 16 գործ դեռևս գտնվում է ընթացքի մեջ: Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.414.900 ՀՀ դրամ: Ընդամենը գանձվել է 1.140.700 ՀՀ դրամ: